Հեյլի Բիբերը բացատրել է՝ ինչու է վեց ամիս թաքցրել իր հղիությունը

Հեյլին ամուսնուց՝ Ջասթին Բիբերից երեխայի է սպասում։ Մոդելը լավ լուրով անմիջապես չի կիսվել բաժանորդների հետ, քանի որ վախենում էր քննադատությունից։ Հայտնիի խոսքով՝ հեյթերները իրեն միայնակ չեն թողել երգչի հետ հարաբերությունների առաջին իսկ օրվանից։

Սթիվեն Բոլդուինի դուստրը բացատրել է, որ հեշտությամբ թաքցրել է իր հղիությունը հետաքրքրասեր աչքերից։ «Ես իրականում որովայն չունեի մինչև վեց ամսական հղիություն, երբ ես հայտարարեցի այդ մասին: Ես կարող էի հագնել մեծ բաճկոններ և վերջ»,- կիսվել է Հեյլին։

Մոդելը հավելել է, որ ինչ-որ պահի ցանկացել է ամբողջ աշխարհին պատմել իր երջանկության մասին։ Ինչպես խոստովանել է Բիբերը, չափից դուրս գաղտնիության պատճառով չի կարողացել լիարժեք վայելել հետաքրքիր կարգավիճակը։ «Ես զգում էի, որ թաքցնում եմ այս մեծ գաղտնիքը, և դա տհաճ էր: Ես ազատություն էի ուզում, դուրս գալ և ապրել իմ կյանքով»,- ասել է աստղը W Magazine-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ լռության պատճառով լուրջ սթրես է ապրել։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հղիության ընթացքում Հեյլիի համային նախասիրություններին։ Մոդելի խոսքով՝ ինքը հատուկ սննդակարգի է հետևում, որը հարուստ է սպիտակուցներով, որը ներառում է շատ ձու, հավ և սթեյք։ Նա նաև պատրաստի կերակուրներ է ուտում առողջարար սննդի խանութից և խմում կոմբուչա: Բիբերը վստահեցրել է, որ իրեն ոչնչով չի սահմանափակում ու լսում է իր օրգանիզմին։ Եթե, օրինակ, «երեխան պիցցա է ուզում», ապա նա չի հրաժարվի մի կտորից։ Բացի այդ, աստղային զույգը խոհարար է վարձել, որպեսզի նրանց սպասարկի երեկոյան ժամերին։