Իսպանացի վարսահարդար Պակո Ալվեսի ստեղծած սանրվածքներն աշխարհում ամենից թանկարժեքն են։
Վարսահարդարի մոտ մեկ այցի արժեքը տատանվում է 1500-5000 դոլարի սահմաններում։ Սակայն տաղանդավոր մասնագետին դիմում են միայն աստղերը, մոդելներն ու դերասանները։
Բանն այն է, որ յուրաքանչյուր սանրվածքի Պակոն մոտենում է այնպես, ինպես նկարիչն իր կտավին։ Վարսահարդարի մեկ աշխատանքը կարող է տևել նվազագույնը 4 ժամ, իսկ առավելագույնը՝ 7։ Շատ մոդելներ սարսափում են, լսելով, որ իրենց վարսերը հարդարելու է Պակոն, որովհետև այդքան ժամ գեղեցկության սրահում անցկացնելն անտանելի է։
Պակոն խոստովանում է, որի երիտասարդ տարիքում երազել է դառնալ քանդակագործ, սակայն անապահով ընտանիքը հնարավորություն չի ունեցել որդուն ուսման տալու։ Վարսահարդարման արվետսը Ալվեսը սովորել է ինքնուրույն, սակայն նա չի սիրում գովազդել իր աշխատանքը կամ հաճախակի երևալ հեռուստաէկրաններին։
Պակոյի պնդմամբ՝ ինքը օրական ընդունում է միայն մեկ կամ երկու հաճախորդ։ Վարսահարդարը խոստովանել է որ դեռ 2013 թվականից չի ունեցել ոչ մի ազատ օր։