Insider In Touch Weekly-ն հայտնում է, որ 62-ամյա Թոմ Քրուզը ևս մեկ երեխա է ուզում, ուստի դերասանը փորձում է իրեն երիտասարդ աղջիկ գտնել (և ցանկալի է՝ արագ):
«Սա պատճառներից մեկն էր, որ նա այդքան շտապում էր Էլսինա Խայրովայի հետ հարաբերություններում։ Նա ցանկանում էր անմիջապես ամուսնանալ նրա հետ ու երեխա ունենալ»,- ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։
Հիշեցնենք, որ Թոմ Քրուզը որոշ ժամանակ հանդիպել է Էլսինա Խայրովայի հետ։ Խոսակցությունները, որ դերասանը հարաբերությունների մեջ է ռուս աղջկա հետ, հայտնվեցին անցյալ տարեվերջին։ Սակայն նրանց սիրավեպը երկար չտևեց: Արդեն փետրվարին տաբլոիդները հայտնել էին, որ նրանք բաժանվել են։
Թոմ Քրուզն ունի երեք երեխա՝ դուստր Իզաբելլան և որդի Քոնորը, որին նա որդեգրել է իր նախկին կնոջ՝ Նիկոլ Քիդմանի հետ ամուսնության ժամանակ։ Նա նաև ամուսնացած էր Քեթի Հոլմսի հետ։ Իրենց հարաբերություններում նրանք դուստր են ունեցել՝ Սուրին, ում հետ դերասանը լավագույն հարաբերությունները չունի։