Ջասթին Թիմբերլեյքի փաստաբանը չի կարողանում հանել աստղի դեմ մեղադրանքը։ Փաստաբանի խոսքով՝ երգիչը հարբած չի եղել, և դրա ապացույցները կան, սակայն դատախազները շարունակում են մնալ իրենց դիրքերում։ Արտիստի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։
«Ամենակարևորը, որ դուք իմանաք, այն է, որ Ջասթինին չպետք է ձերբակալեին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Ոստիկանությունը մի շարք շատ էական սխալներ է թույլ տվել»,- փաստաբանի խոսքը մեջբերում է Deadline-ը։
Փաստաբանը դատավորին խնդրել է հանել Թիմբերլեյքի դեմ մեղադրանքը, քանի որ ի սկզբանե զեկույցը սխալ է ներկայացվել: Նրա խոսքով, «երիտասարդ» սպան չի ունեցել վերահսկող, որը կարող էր արձանագրել գործընթացը։
Սակայն դատավորը որոշել է, որ գործը պետք է շարունակվի, քանի որ թղթաբանության հարցը կապված չէ աստղի կատարած հանցագործության հետ։
Փաստաբանը վստահեցրել է, որ կօգնի Ջասթինին խուսափել պատժից։ «Բայց փաստերը մնում են փաստ, նա հարբած չի եղել»,- ընդգծել է փաստաբանը՝ ասելով, որ Թիմբերլեյքը հիմա իրեն լավ է զգում, նա հյուրախաղերի է Եվրոպայում։