ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր չեք ձանձրանալու, բայց ծրագրի համաձայն գործել էլ չի ստացվի: Օրը հաստատ առանց անակնկալների, անսպասելի իրադարձությունների և զարմանալի զուգադիպությունների չի անցնի: Հին ծանոթները հաճելիորեն կզարմացնեն իրենց խոսքերով ու արարքներով: Դուք այլ կերպ կնայեք նրանց, ում մասին նախկինում բարձր կարծիքի չէիք: Չի բացառվում, որ այդ մարդկանց հետ ուզենաք ընկերանալ: Բաց մի թողեք շփման մեջ նախաձեռնող լինելու ժամանակը:
Չարժե շտապել գումարի հետ կապված հարցերում: Օրը հարմար չի լինի շտապելով գնումներ անելու կամ գործարքներ կնքելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու, ձեզ վրա լուրջ պարտավորություններ վերցնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Կարևոր գործերը հետաձգել չարժե: Օրվա առաջին կեսը հարմար կլինի դրանց համար: Առաջին հերթին՝ հեշտությամբ կկենտրոնանաք ու լուրջ կտրամադրվեք: Երկրորդ՝ պայմանները բարենպաստ կլինեն, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հետ կարելի է խորհրդակցել: Երրորդ՝ դուք ստեղծագործաբար կտրամադրվեք, և դա թույլ կտա լուծել բարդ առաջադրանքները: Ձեզ որևէ մեկը չի օգնի, բայց դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, հարմար կլինի հանգստանալու և շփվելու համար: Ոչ մի տեղ մի շտապեք, զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Հին ընկերները հետաքրքիր մի բան կպատմեն, սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Եթե պատրաստ եք աշխատել, ապա օրվա առաջին կեսին իսկապես կարևոր նպատակին հասնելու շանս կունենաք: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Ինչքան ավելի համարձակ ու ստեղծագործ լինեն ձեր գաղափարները, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կհաջողվի իրագործել: Հնարավոր է ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չդասավորվի: Ամեն ինչ կստացվի, եթե համառ լինեք:
Ավելի ուշ անսովոր նպատակներ կհայտնվեն: Դրանք ձեզ շատ դուր կգան, իսկ ահա շրջապատողների մոտ հարցեր կառաջացնեն: Նույնիսկ ամենամտերիմները միանգամից ձեզ չեն աջակցի, իսկ սիրելին կարող է բավական տհաճ նկատողություն անել: Դրան փիլիսոփայորեն մոտեցեք, քանի որ որոշ մարդկանց իսկապես հանճարեղ բանը գնահատելու համար ժամանակ է պետք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ինչ-որ կարևոր բան քննարկելու ժամանակն է: Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը այսօր բավական լուրջ զրույցներ են սպասվելու: Սակայն դրանք այնքան տհաճ չեն լինի, որքան կարծում էիք: Հակառակը՝ բոլորին դուրեկան լուծում բավական արագ կգտնեք: Չի բացառվում նույնիսկ, որ ձեր մասին ինչ-որ հաճելի բան լսեք, ինչը անսպասելի կլինի ձեզ համար:
Օրը վատը չի լինի սովորելու կամ հետազոտական աշխատանքի, ինչպես նաև նոր ինֆորմացիայի ուսումնասիրության հետ կապված ցանկացած զբաղմունքի համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, իսկ բարդ, բայց հետաքրքիր հարցերից գլուխ հանելու հնարավորությունը կուրախացնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պիտի վերադառնաք անցյալին, զբաղվեք հին խնդիրների լուծմամբ, ուղղեք վաղուց գործած սխալները, վերլուծեք ավելի վաղ արածը և եզրահանգումներ անեք: Չի կարելի ասել, որ դա ձեզ մեծ հաճույք է պատճառելու, բայց հաստատ օգտակար կլինի: Իսկ եթե նաև որոշեք հուսալի ընկերոջ հետ քննարկել անցած օրերի գործերը, ապա նրանից մի քանի շատ պիտանի խորհուրդ կստանաք:
Հուզական դաշտը բավական լարված կլինի, ողջ օրվա ընթացքում հնարավոր են մի շարք տհաճ պահեր: Աշխատեք բարկությունը մտերիմների վրա չթափել: Երբ դրական տրամադրվեք, լավ փոփոխություններն էլ չեն ուշանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հագեցած ու գրավիչ, բայց հեշտ չի լինի: Գործերը, որոնցով պիտի զբաղվեք, հազիվ թե հետաքրքրեն ձեզ: Ձեր հոգին ուրիշ բան է խնդրելու, բայց միապաղաղ առաջադրանքները ուշադրություն են պահանջելու: Դրանցով առավոտյան զբաղվող Կույսերը արդեն ճաշին կհասնեն առաջին հաջողություններին ու իրենց ավելի լավ կզգան: Իսկ ահա ձանձրալի, բայց օգտակար բաները հետաձգած Կույսերը կսկսեն հուզվել ու դրա պատճառով սխալներ կանեն:
Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Բայց դուք բարեհամբույր կլինեք, շրջապատողներն էլ նույն ձևով կպատասխանեն, և շատ շուտով ամեն ինչ կկարգավորվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսին ոչ մի տեղ շտապել պետք չէ, և դա ձեզ դուր կգա: Հանգիստ անելով ավելի վաղ սկսած գործերը՝ դուք կնկատեք ու կուղղեք մանր-մունր սխալները, ընդ որում՝ ոչ միայն ձեր սխալները: Դրա շնորհիվ կհաջողվի խուսափել տհաճ պահերից: Հրաշքների մասին չեք երազի ու ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կգնահատեք իրավիճակն էլ, սեփական ուժերն էլ: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերն ու միասին լուծում գտնել:
Օրվա երկրորդ կեսը ավելի հագեցած կլինի, բայց դուք պատրաստ կլինեք դրան: Չի բացառվում ձեզ անսպասելի անսովոր միջոցառման հրավիրեն: Եթե կարող եք այնտեղ սիրելիի հետ գնալ, ապա այդպես էլ արժե վարվել. միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շատ բան պիտի անեք, այնպես որ միանգամից լուրջ ու կառուցողական տրամադրվեք: Այսօր հազիվ թե կարողանաք ձեզ համար հարմար ռիթմով գործել: Ավելի հավանական է, որ մի քանի առաջադրանք միանգամից ուշադրության կարիք ունենան, այնպես որ արագ որոշումներ ընդունելու և մի քանի բանի մասին միաժամանակ մտածելու ունակությունը շատ տեղին կլինեն:
Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնց կհետևեն համագործակցության զարմանալի առաջարկները: Լավ է պատասխանի հարցում չշտապեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, քանի որ ցավոք, վտանգ կա՝ ձեզ փորձեն կասկածելի պատմության մեջ ներքաշել: Արժե զգույշ լինել նրանց հանդեպ, ովքեր հանկարծ ձեզ սիրո խոստովանություն կանեն, կամ հաճոյախություններ կանեն, կհավատացնեն իրենց անսահման նվիրվածության մեջ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ռազմավարական մտածողության կարիք կլինի: Մանրուքներից մի կառչեք, մասշտաբային ու երկարաժամկետ ծրագրեր կառուցեք, մտածեք ապագայի մասին: Եթե այսօր գլոբալ բան մտածեք, ապա այն իրագործելու շանս կունենաք: Լրիվ անսպասելիորեն դրանում կօգնեն նախկինում ձեզանով, ձեր նպատակներով քիչ հետաքրքրվող մարդիկ: Նրանց շարքում կարող եք իսկական ընկերներ գտնել:
Հավանական են հաճելի հանդիպումներ, չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Աշխատեք գլուխներդ չկորցնել: Ինչքան էլ համակրելի լինի մարդը, որի հետ այսօր կծանոթանաք, չարժե միանգամից նրան որպես երկրորդ կես ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այսօր հազիվ թե մի այնպիսի բան տեղի ունենա, որի պատճառով ստիպված լինեք հրաժարվել ձեր ծրագրերից ու կիսատ թողնել սկսածը: Մանր-մունր դժվարություններ ու թյուրիմացություններ հնարավոր են, բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն լինի: Օրվա սկզբին հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում, բայց շուտով բոլորը կխոստովանեն, որ դուք ճիշտ եք: Նույնիսկ ամեն առիթով վիճելու պատրաստ մարդիկ կաջակցեն ձեր գաղափարը:
Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հրաշալի լուրեր կբերեն կամ առաջարկներ կանեն, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել: Հնարավոր է մարդը, որից վաղուց բաժանվել եք, կրկին փորձի ձեր համակրանքը շահել: Մի շտապեք պատասխանել նրա առաջարկին, նախ գլուխ հանեք սեփական զգացմունքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսի ձեր հաջողությունները նախանձելի կլինեն: Ինչ-որ մեկը հենց այդպես էլ կվարվի՝ կնախանձի: Չի բացառվում այդպիսի մարդկանց մեջ լինեն ազդեցիկ անձինք, որոնք կփորձեն ձեզ վնասել: Զգոն եղեք, որպեսզի ժամանակին հակահարված հասցնեք նրանց: Կհաջողվի դա այնպես անել, որպեսզի բոլորը հասկանան, թե ով է ճիշտ:
Օրվա երկրորդ կեսը նույնքան փայլուն չի անցնի, փոխարենը ավելի հանգիստ ու հետաքրքիր կլինի: Այն հատկապես լավը կլինի Ջրհոսների համար, որոնք կորոշեն մտերիմների հետ ժամանակ անցկացնել. հաճելի պահեր շատ կլինեն: Ռոմանտիկ ժամադրության գնացողներն էլ չեն զղջա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկիզբն այնքան ուժեր ու էներգիա կհաղորդի, որ դուք կզգաք՝ պատրաստ եք սարեր շուռ տալ, վերականգնել համաշխարհային արդարությունը, բոլորին երջանկացնել: Աշխատեք ավելի իրատես լինել, դա կօգնի խուսափել հիասթափություններից ու տհաճ պահերից: Իսկապես լուրջ բան ստանձնելուց առաջ ուշադիր դիտեք ձեզ շրջապատող մարդկանց: Նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք միավորվել նպատակին հասնելու համար:
Հանգիստ ու հաճելի կանցնի օրվա երկրորդ կեսը: Որոշ Ձկներ իրենց ջանքերի դիմաց կպարգևատրվեն, և դա առատ վարձատրություն կլինի: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարվածների հանդեպ, որոնց շատ հաճելի պահեր են սպասվելու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: