Լիանա Վանոյանը վիրահատության է դիմել

Դերասանուհի Լիանա Վանոյանը ներկայացրել է վիրահատությունից հետո իր վիճակը՝ նշելով, որ իրեն լավ է զգում, մի քիչ ցավեր ունի։

Իր հետևորդներին նա նաև մի քանի խորհուրդ է տվել, ինչ պետք է անել մինչև վիրահատությունը։

«Յուրաքանչյուր վիրահատության տրամադրեք ձեզ թեթև, տրամադրեք, որ վիրահատությունից հետո շատ լավ եք լինելու, եթե դա ձեր ցանկությամբ է, ձեր ընտրությամբ, մի տզտզացեք։ Ցավում է, բայց դիմանալ հնարավոր է։ Ամենակարևորը ձեր տրամադրվածությունն է։ Ես այդպես էի տրամադրում, փառք Աստծո ես շատ լավ եմ»,-ասում է դերասանուհին ու ցուցադրում կողքից կախված դրենաժները։

Նա ցույց է տվել, որ ընկերոջ հետ գնում են ընկերուհուն տեսնելու, ում քիթն են վիրահատել։

Դերասանուհին սննդակարգով խսիտ նիհարել է, ապա դիմել կրծքի, փորի, բոդիլիֆտ վիրահատության։

«Երդվում եմ, անհավատալի էր տեսնել իմ նոր փորը։ Շատ ուրախ եմ»,-ասել էր Լիանան վիրահատությունից հետո։

Աղբյուր` Panorama.am