Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել՝ ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման

Ջենիֆեր Լոպեսն իր անձնական բլոգում նոր լուսանկար է հրապարակել։ Այս անգամ դերասանուհին հրաժարվել է դիմահարդարումից և բաժանորդների առաջ հայտնվել «տանը»։

Համացանցի օգտատերերը նկատել են, որ աստղին սազում է բնական գեղեցկությունը։ Նրանցից շատերը նշել են, որ Լոպեսը պարտադիր չէ, որ փորձի չափազանց լավ տեսք ունենալ։ «Թագուհի. ես խենթանում եմ», «Նա նույնիսկ առանց դիմահարդարման է գեղեցիկ», – գրել են երկրպագուները։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ դերասանուհին դարձավ 55 տարեկան։ Ծննդյան օրվա կապակցությամբ նա «Բրիջերթոնների» ոճով շքեղ երեկույթ է կազմակերպել։ Ջենիֆերին շնորհավորելու են եկել հարազատներն ու ընկերները, սակայն հյուրերի թվում Բեն Աֆլեքը չի երևացել։

Ամուսինների ընկերների խոսքով, նրանք այժմ խնդիրներ ունեն իրենց հարաբերություններում։ Զույգը պատրաստվում է ամուսնալուծության: