Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանն այս շրջանում իր հանգիստն է վայելում Կիպրոսում: Մոդելը նոր ֆոտոշարքով է կիսվել Ինստագրամի իր էջում, որում ներկայացել է լողազգեստով՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը:
Լյուսին նաև կից գրառում է կատարել՝ կիսվելով իր մտքերով.
«Ի՞նչ կա մեկ հարկ վերևում… Ինքնասիրություն, կարոտ, ափսոսանք, հպարտություն, սպասումներ, ներդաշնակություն, խաղաղություն, սե՞ր, կասկածնե՞ր կամ գուցե թախի՞ծ ու ամենը նորից սկսելու, փոխելու, նորից ապրելու անհագ ցանկություն… Իսկ գուցե բոլոր չարածներն ու կիսատ թողածներն անելու ու ավարտին հասցնելու թաքուն մտքեր…
Պատասխանները շատ են այս հարցի: Միշտ դժվարացել եմ պատասխան գտնել: Բայց արի ու տես, որ այնքան կարևոր է գտնել քո մեկ հարկ վերևը մեկ հարկ ներքևում… Իսկ 21-րդ դարն այնքան արժեզրկել ու փոխել է մոտեցումներն ու արժեքները, կարևորությունները և դրանք կարճաժամկետ դարձրել՝ կրճատելով կենսականը, իսկականը… Տխուր հրապարակում չի, չէ… Ուղղակի հետհայացք, անալիզ, եզրակացություն…
Ի՞նչ կա “на этаж выше”: Ի՞նչ կասեք»: