Վարդա․ «Ուժեղ կինը կարող է մնալ կանացի»

Գեղեցկուհի Վարդան հաճախ է ներկայացնում երկրպագուներին իր նոր ու գայթակղիչ լուսնկարները՝ կիսվելով իր խոհերով ու նորություններով։ Այս անգամը նույնպես բացառություն չէ։
«Համաձայն հին չինական դիցաբանության՝ յուրաքանչյուր մարդու մեջ կա և տղամարդկային, և կանացի սկիզբ՝ չնայած այն բանին, որ կնոջ մեջ ավելի շատ է «Ին»-ը, իսկ տղամարդու մեջ «Յան»-ը։
Կարծրատիպերը մարդկանց ստիպում են մտածել մակերեսորեն՝ գնահատելով միայն շապիկը։
Ուժեղ կինը կարող է մնալ կանացի, ես հավատում եմ դրան․ կարևորն ամեն ինչում պահպանել հավասարակշռությունը։
Այս լուսանկարում ես աշխարհի ամենուժեղ կանանցից մեկի՝ Վալերիա Բուկինայի հետ եմ, ով ծանրամարտի աշխարհի չեմպիոն է։
Մենք որոշել են միավորել մեր ուժերն ու թուլությունները «Կանացիության ուժը» նախագծի շրջանակներում։
Եթե անկեղծ լինեմ, ես չեմ սիրում նիհարելու մարաֆոններ կամ նմանատիպ այլ բաներ։ Բայց եսհասկանում եմ, թե որքան կանայք ոգեշնչման և աջակցության կարիք ունեն»,- լուսանկարին կից նշել է Վարդան։