Ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին մարդկային ցանկություններն ու չարաճճիությունները խորթ չեն: Այդ թվում՝ ածխաջրերի հանդեպ սերը։ Աստղից մեծ ջանքեր է պահանջվում մարզավիճակը պահպանելու համար:
Քիմի նախկին շեֆ-խոհարար Ջեսսի Հենդերսոնը մեկ անգամ չէ, որ ներկայացել է Keeping Up with the Kardashians շոուին և սովորել աստղի սովորությունները։ «Քիմն ինձ ասաց. «Ես պարզապես ուզում եմ անկեղծ լինել քեզ հետ, ես ուզում եմ հավի միս և մակարոնեղեն առանց սոուսի»: Նա շատ պարզ և շատ անմիջական էր իր ուզածի հարցում»,- ասել է Ջեսին Daily Mail-ին:
Խոհարարը հավելել է, որ Քիմի սառնարանը լի է աղի խորտիկներով։ Աստղային խոհանոցը միշտ պետք է ունենա մակարոնեղեն, կարտոֆիլ ֆրի, հավի կոտլետներ և համբուրգերներ: Քարդաշյանը յուղոտ, աղի և բարձր կալորիականությամբ սննդի հանդեպ իր սերը փոխհատուցում է մարզասրահում հոգնեցուցիչ մարզումներով։