Կրիշտիանու Ռոնալդուն, առանց իմանալու, իր անձնական բլոգում սենսացիոն խոստովանություն է արել. ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել, որում մարզվում է և բացահայտում իր հիանալի ֆիզիկական կազմվածքի գաղտնիքները։
Մի պահ մարզիկը իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին անվանել է «կին»։ «Ամենակարևորն այն չէ, թե ինչ ես անում, այլ այն, թե ինչ պետք է անես: Երբ ես չեմ մարզվում ակումբում, սիրում եմ աշխատել կնոջս հետ տանը»,- ասել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ գաղտնի հարսանիքի մասին լուրերը հայտնվել էին դեռ 2019թ. Սակայն զույգից ոչ ոք չի հաստատել այս տեղեկությունը։
Ռոնալդուն և Ջորջինան դաստիարակում են երկու կենսաբանական երեխաների, ինչպես նաև փոխնակ մայրերից երեք ժառանգների։ 2022 թվականին հայտնի դարձավ, որ զույգը երկվորյակներ է ունեցել, սակայն ողբերգություն է տեղի ունեցել՝ նորածիններից մեկը մահացել է։