Բրեդ Փիթը մեղադրել է Անջելինա Ջոլիին իրենց որդու վրաերթի մեջ

Բրեդ Փիթը վրդովված է իր 20-ամյա որդու՝ Պաքսի վթարից։ Առանց սաղավարտի երիտասարդը նստել է էլեկտրական հեծանիվ, մեծ արագությամբ նա առանց արգելակելու կարմիր լուսաֆորի տակ մխրճվել է դիմացի մեքենայի մեջ։ Ստացած վնասվածքների պատճառով տղան հայտնվել է հիվանդանոցում։ Անջելինա Ջոլին արդեն այցելել է Պաքսին, սակայն նրա նախկին ամուսինը չի կարողանում հասնել ժառանգորդի մոտ։

Ինչպես պարզվել է, դերասանը չի կարողացել կապ հաստատել նախկին կնոջ հետ, և դեպքի մասին նա իմացել է հենց մամուլից։ «Բրեդը շատ է վրդովվում ամեն անգամ, երբ լսում է, որ իր երեխաներից մեկը վիրավորվել է, և նա իրեն լիովին անօգնական է զգում, քանի որ նա ոչինչ չի կարող անել», – ասել է ինսայդերը Daily Mail-ին:

Փիթը փորձել է կապ հաստատել այլ երեխաների հետ, սակայն հեռախոսին ոչ ոք չի պատասխանել։ Աղբյուրի համաձայն՝ դերասանը Անջելինա Ջոլիին մեղադրել է այն բանում, որ Պաքսը առանց պաշտպանության էլեկտրական հեծանիվ է վարում։ Նրա խոսքով՝ Բրեդը սկզբում պնդել է որդու համար մեքենա գնել, քանի որ այն անվտանգ է։