«Արամ Ասատրյանի «Որն է մեղքս, որ քեզ սիրում եմ» երգի լիովին նոր տարբերակն եմ պատրաստվում ներկայացնել». Լիլիթ Կարապետյան

«Բախտս երևի բերել է արտաքինի հետ կապված, որ բավականին տարիք ունենալով հանդերձ դեռ ոչ մի միջամտություն չեմ արել»,- «Ներս արի» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Խոսելով իր գործունեությունն ավելի ակտիվացնելու մասին՝ երգչուհին նշել է, որ շուտով պատրաստվում է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս, որ քեզ սիրում եմ» երգի լիովին նոր տարբերակը:

«Իսպանական մելիզմներով, մի քանի օրից նկարահանում եմ այդ երգի տեսահոլովակը, որից հետո կնկարեմ իմ նախկին երգի ռիմեյք տարբերակի տեսահոլովակը: Ունեմ ևս 1 երգ, այսինքն՝ 3 երգ իրենց տեսահոլովակներով կլինեն:

Պահի տակ «լոդրանում եմ», եթե իմ լոդրությունը չլինի, սարեր շուռ կտամ: Ես բավարարվում եմ քչով, նախկին երգերով, բայց ժամանակ առ ժամանակ մայրիկիս հրահրմամբ հասկանում եմ, որ ինձ նոր աշխատանք պարտադիր պետք է»,- նշել է Լիլիթ Կարապետյանը:

Երգչուհին անդրադառնալով ներկա շոու բիզնեսին՝ ասել է, որ կազմավորված շոու բիզնեսը փլվել է:

«Ես հիմա շոու բիզնես չեմ կարողանում տեսնել, անհատ մարդիկ տեսնում եմ, ընդհանուր թիմ չեմ տեսնում, որը մեր ժամանակ էր: Այն ժամանակ քանակի հետևից չեն ընկել: Ոչ թե արել են ժողովրդին դուր գալու համար, այլ իրենք ճաշակ են թելադրել: Հիմա հակառակն է»,- նշել է նա: