Իննա Խոջամիրյանն այսօր նշում է ծննդյան տոնը․ քանի՞ տարեկան դարձավ դերասանուհին և ովքե՞ր են արդեն հասցրել շնորհավորել

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը այսօր տոնում է իր ծննդյան 24 ամյակը։ Դերասանուհին ծննդյան օրը դիմավորել է Գյումրիում՝ ընկերների ու գործընկերների շրջապատում։ Հիշեցնենք, որ այսօր դերասանուհին Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացում ունի, նրանք խաղալու են «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը։
Դերասանուհուն արդեն հասցրել են շնորհավորել նրա մտերիմներն ու հարազատները, շնորհավորանքներին միացել են նաև Իննայի դերասանուհի ընկերներ Մարինկա Խաչատրյանը, Իրինա Այվազյանը, Օլյա Հակոբյանը և շատ շատերը։ Դերասանուհու ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից կարող ենք դատել, որ դերասանուհին կեսգիշերին արդեն հասցրել է որոշ չափով տոնել ծնունդը՝ ընկերների միջավայրում։