Կա տարածված կարծիք, որ մրգերը ցածր կալորիականությամբ հիանալի այլընտրանքային տարբերակ են քաղցրավենիքի փոխարինման համար, բայց դա այդպես չէ։ Սննդակարգում մեծ քանակությամբ մրգերի առկայությունը կարող է հանգեցնել քաշի ավելացման։ Այս մասին RuNews24.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարիյաթ Մուխինան։
Մասնագետի խոսքով՝ մրգերում, հատկապես՝ չրերում, պարունակվում է մեծ քանակությամբ շաքար ու ածծաջրեր։ Նման մթերքը խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ, քանի որ դա հավասարազոր կլինի քաղցր կոնֆետ ուտելուն, նախազգուշացրել է բժիշկը։
«Ինչ վերաբերում է թարմ մրգերին, ապա 100 գրամ բանանը, օրինակ, պարունակում է 21 գրամ ածխաջրեր կամ 4 թեյի գդալ շաքարավազ։ 100 գրամ ազնվամորին պարունակում է ավելի քիչ շաքար, բայց այնուամենայնիվ դրանում շաքարի պարունակությունը հավասար կլինի մոտ մեկուկես թեյի գդալին։ Առավել ցածր կալորիականություն ունեն կիվին, տանձը, կանաչ խնձորը, նարինջն ու թուրինջը, իսկ դեղձից, խաղողից և նուռից ցանկալի է խուսափել»,- նշել է բժիշկը։
Ինչպես պարզաբանել է Մուխինան, օրվա ընթացքում չի կարելի 200 գրամից ավելի միրգ ու հատապտուց ուտել, ինչը ենթադրում է մոտ երկու բուռ հատապտուղ կամ երկու հատ դեղձ։