Թվում է, թե բացահայտվել է Բեն Աֆլեքի հանկարծակի կերպարանափոխության պատճառը։ Դերասանը լսումների է մասնակցում ըմբշամարտիկ(ռեստլեր) Հալք Հոգանի և նրա բուռն անձնական կյանքի մասին ֆիլմում դերի համար:
Աֆլեքի և Մեթ Դեյմոնի պրոդյուսերական ընկերությունը գնել է WWE աշխարհի 70-ամյա նախկին չեմպիոնի հայտնի իրավական պայքարի մասին սցենարը, գրում Է Variety-ն:
Մեր օրերում համացանցի օգտատերերը Հալկ Հոգանին ավելի լավ են ճանաչում որպես մեմերի հերոս։ Բայց նա իսկապես եղել է աղմկահարույց սեքս-սկանդալի մասնակից։ 2012 թվականին հայտնի տաբլոիդը հրապարակեց Հոգանի և նրա լավագույն ընկերոջ կնոջ ինտիմ կադրերը։ Չորս տարի անց ըմբիշը դատի է տվել հրապարակմանը` անձնական կյանք չարտոնված ներխուժման համար փոխհատուցում ստանալու համար: