Քիմ Քարդաշյանի դուստր Նորթը հիացրել է երկրպագուներին՝ ճապոներեն ռեփ կարդալով

Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստր Նորթը ոչ միայն գնացել է հոր հետքերով, այլև գերազանցել է նրան։ Աղջիկը ռեփ է կատարել Ye’s նոր թրեքում։

Երգը, որը կոչվում է «Bomb», պարունակում է նաև Նորթի ճապոներեն հատվածը: «North-ը Քանյե Ուեսթի նոր ալբոմի աստղն է: Սա լավագույն թրեքն է», «North West-ի ռեփը թրեքում պարզապես կրակ է», – գրում են երկրպագուները համացանցում։

Ինչ վերաբերում է քննադատներին, ապա նրանք քննարկել են ոչ թե Նորթի կարողականությունները, այլ երգի թեմայի ընտրությունը։ Նրանց կարծիքով՝ չարժեր ռումբի մասին տեքստը համատեղել ճապոներենի հետ, քանի որ այն կարծես ծաղր լինի 1945 թվականին Հիրոսիմայի և Նագասակիի ողբերգությանը։