Զենդեյան և Ռոբերտ Փաթինսոնը բանակցում են ռոմանտիկ ֆիլմում նկարահանվելու համար

Ռոբերտ Փաթինսոնը ու Զենդեյան փորձում են գլխավոր դերեր ստանալ «Դրամա» ֆիլմում։ Ռոմանտիկ ֆիլմը կնկարահանի Քրիստոֆեր Բոգլին («Մեր երազանքների հերոսը»):

Սյուժեի մանրամասները մնում են գաղտնի: Ընդհանուր առմամբ, ֆիլմը հիմնված է այն փաստի վրա, որ սիրահարների երիտասարդ զույգը վիթխարի ցնցում է ապրում իրենց հարաբերություններում կարևոր օրվա նախօրեին, գրում է Hollywood Reporter-ը։

Հավանաբար այս դերը կլինի Ռոբերտ Փաթինսոնի վերջինը Հոլիվուդում։ Հիշեցնենք, որ դերասանը մտադիր է տեղափոխվել Հարավային Կորեա՝ դառնալու ասիական կինոյի աստղ։