Բլոգեր, դերասանուհի Մարիաննա Քոքչյանն այս շրջանում Ֆրանսիայում է՝ Փարիզում: Wing-ն Ինստագրամի իր էջում փարիզյան կադրերով է կիսվել և կից գրառում կատարել:
«Mash in Paris կամ Մաշի արկածները Փարիզում: Եկել եմ Օլիմպիական խաղերին, բայց դե, իհարկե, չենք մոռանում սիրուն, էսթետիկ կադրերի, փարիզյան զբոսանքների, համեղ ուտելու ու մեկ-մեկ էլ շոփինգի մասին, ինչ մեղքս թաքցնեմ:
Իսկ եթե անկեղծ, ամեն անգամ Փարիզ վերադառնալով` հասկանում եմ, որ էս քաղաքը մի տեսակ շատ իմն ա: Նայվում ենք իրար հետ:
Ամռանը դեռ Փարիզում չէի եղել.. Ուզում եմ զուգահեռ շատ բան դանդաղ ու սիրուն վայելել, ֆիքսել, սիրուն տպավորել ու էս փարիզյան վայբով լցված հետ գալ»,- գրել է բլոգերը: