Հայտնի է դերասանուհու անունը, որը կարող է մարմնավորել Բրիթնի Սփիրսին նոր ֆիլմում

Բրիթնի Սփիրսի «Կինն իմ մեջ» սկանդալային հուշերի հիման վրա ֆիլմ կնկարահանվի։ Այս լուրը ուրախացրել է փոփ-դիվայի երկրպագուներին։

Սակայն, հենց որ խոսվեց հնարավոր քասթինգի մասին, երկրպագուների արձագանքը կտրուկ փոխվեց։ Բանն այն է, որ Բրիթնիի դերի համար դիտարկվող դերասանուհիներից մեկը Սաբրինա Քարփենթերն էր՝ Դիսնեյի ֆիլմերի աստղը։ 

Համացանցի օգտատերերը սկսել են վիճել, թե արդյոք Քարփենթերն արժանի է Սփիրս խաղալուն: Որոշ օգտատերեր, ինչպես գրում է The Mirror-ը, պնդում են, որ երգչուհին է այս դերի իդեալական թեկնածուն։ Շատերը պատրաստվում են բոյկոտել ֆիլմը, եթե ընտրեն 25-ամյա դերասանուհուն։

Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսի «Կինն իմ մեջ» գիրքը լույս է տեսել 2023 թվականի աշնանը և միայն ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 2,5 միլիոն օրինակով։ Գրքում երգչուհին անկեղծանում է և բազմաթիվ բացահայտումներ անում։