50-ամյա Վիկտորյա Բեքհեմը դարձել է ավստրալիական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Լուսանկարները հայտնվել են սոցցանցերում։
Շապիկի համար ընտրվել է լուսանկար, որում Spice Girls-ի նախկին մենակատարը կեցվածք է ընդունում իր Victoria Beckham ապրանքանիշի մինի զգեստով՝ ասիմետրիկ սրտաձեւ վերնաշապիկով և խորը դեկոլտեով։ Այն համալրվել է Tiffany & Co ականջօղերով։
Դիզայները չի վախեցել փորձել այնպիսի կերպարներ, որոնք շատերին սադրիչ կթվան։




