49-ամյա Անջելինա Ջոլին հեռու չի գնում դժբախտ պատահարից հետո ապաքինվող որդուց՝ Պաքսից։ Չնայած վնասվածքին, կարելի է ասել, որ տղան բախտավոր աստղի տակ է ծնվել:
Երիտասարդը էլեկտրական հեծանիվ վարելիս անտեսել է անվտանգության կանոնները. վթարի օրը նա հրաժարվել է նաև սաղավարտ կրելուց։ Հարվածն հասել է գլխին։ Հետևանքները կարող էին սարսափելի լինել։ Պաքսը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքից, սակայն շարունակում է հոսպիտալացված մնալ:
«Դա կարող էր շատ ավելի վատ լինել, քանի որ նա սաղավարտ չէր կրում: Էնջին ցնցված էր և անհանգստացած, երբ զանգ ստացավ վթարի մասին։ Նա ուժ գտավ հիվանդանոց գնալու։ Նրա երեխաները փորձում են օգնել, ինչով կարողանում են»,- Daily Mail-ին ասել է աղբյուրը:
Բայց Պաքսը մտադիր չէ օգնություն ընդունել Բրեդ Փիթից՝ իր հորից։ Նա նույնիսկ չի պատասխանում զանգերին, ինչը մեծապես վրդովեցնում է ծնողին: Միաժամանակ Փիթը կատարվածի համար մեղադրում է իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին։