Ջուլիանա Մուրը հայտարարել է իր 26-ամյա որդու նշանադրության մասին

63-ամյա օսկարակիր դերասանուհին և նրա 54-ամյա ամուսինը՝ Բարտ Ֆրեյնդլիխը, ունեն երկու երեխա՝ որդի Քեյլեբը և դուստրը՝ Լիվ Հելենը։ Օրերս աստղային ընտանիքում ուրախ իրադարձություն է տեղի ունեցել: Ջուլիանա Մուրի 26-ամյա ժառանգորդը հայտարարել է Կիբրիա Մորգանի հետ նշանադրության մասին։

Քալեբն ու Կիբրիան նշանադրության ընթրիք են կազմակերպել հարազատների հետ։ Ջուլիանան կադրեր է տարածել Նյու Յորքի ռեստորանից։ Դերասանուհին անհավանական երիտասարդ տեսք ուներ. նա երկար մազերը կապել է և թեթև շպարվել։