Իջևանում կայացած «Ֆեստիվառին», որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեի ու Նուցա Թոփուրիայի հետ ելույթ է ունեցել երգիչ Էրիկ Կարապետյանը: Սոցցանցերում քննարկվել էր արտիստի վերնազգեստը, ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա զրահաբաճկոնով էր: Aravot.am-ը երգչից ճշտել է՝ իսկապե՞ս զրահաբաճկոնով է ելույթ ունեցել:
Երգիչը նեղսրտել է. «Բրոնիժիլետը ժիլետից չե՞ն տարբերում, ընդամենը շոր է, բեմական հագուստ, կարող եմ ասել, թե որտեղից եմ պատվիրել…Հիմա եթե գլխարկ դրած լինեի, պիտի ասեին կասկայո՞վ է… Երկրի խնդիրները թողած ժիլետի՞ց եք խոսում… Օրինակ՝ երեկ 20 հազար մարդ է եղել համերգին, ուրախ գնացել են, դրա մասին գրեք… Ժամուկես երգել ենք, քրտինքը ջուր դառած հոսում էր, ժիլետն էլ էր թրջվել, դեռ չի չորացել, ես բեմից իջել եմ, ու դուք բրոնիժիլետից եք խոսում»:
Էրիկը նաև նշել է, որ իր վաստակած գումարներից բաժին է հանում բարեգործությանը, սակայն երբեք դրա մասին չի խոսում, դրա մասին չի գրվում մամուլում:
Աղբյուր՝ Aravot.am