Ադելը հաստատել է նշանադրության մասին լուրերը

Ադելը վերջապես հաստատել է Ռիչ Փոլի հետ իր նշանադրության մասին լուրերը, հայտնում է Page Six-ը։

Երգչուհին կիսվել է ուրախալի լուրով Մյունխենում իր համերգի ժամանակ, երբ կարդացել է երկրպագուի պաստառի վրա՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Այնուամենայնիվ, նա ստիպված էր հրաժարվել դրանից. «Բայց ես չեմ կարող, քանի որ ես արդեն ամուսնանում եմ»: Իսկ հետո նա ցույց է տվել նշանադրության մատանին հսկայական ադամանդով։

Առաջին անգամ սկսել են խոսել Ադելի և Ռիչ Փոլի սիրավեպի մասին 2021 թվականի ամռանը։ Փոփ-դիվան բազմիցս հետաքրքրություն է առաջացրել իր անձնական կյանքի նկատմամբ՝ Ռիչ Փոլին իր ամուսին անվանելով: Ուստի շատերը կարծում էին, որ նրանք երկար ժամանակ է՝ ամուսնացած են։

Հիշեցնենք, որ երգչուհին արդեն ամուսնացած եղել է։ 2019 թվականի գարնանը կատարողը հայտարարեց իր ամուսնալուծության մասին Սայմոն Կոնեկիից յոթ տարվա ամուսնությունից հետո։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են որդի՝ Անջելոն։ Ադելը նախկինում խոստովանել է, որ երազում է աղջկա մասին։