Դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր սոցցանցերում։ Լուսանկարներում հաղորդավարուհին ամուսնու՝ դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանի հետ է։ Լուսանկարներից մեկը, որը սև-սպիտակ երանգների մեջ է, դերասանուհին մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Մենք՝ ամուսիններով, սիրում ենք սև ու սպիտակը»։ Լուսանկարներում Յանան երկարափեշ, նեղ, սպիտակ զգեստով է, որի հետ համադրել է կրկին սպիտակ երկարավուն ականջօղեր, իսկ Սուրենը հագել է սև սմոքինգ՝ սպիտակ վերնաշապիկով։ «Իմ իրական սեր, իմ սիրտ ու հոգի, իմ ամեն ինչ»,- գրել է հաղորդավարուհին լուսանկարների մեկնաբանության դաշտում՝ խոսքն ուղղելով ամուսնուն։