Քայլի Ջենները դարձավ 27 տարեկան: Instagram սոցցանցում մոդելը հուզիչ կադրեր է հրապարակել ծննդյան խնջույքից, ինչպես նաև կիսվել է այն շնորհավորանքներով, որոնք ստացել է մտերիմներից:
Քենդալ Ջենները բաց չի թողել հնարավորությունը, որպեսզի հիշեցնի քրոջը նախորդ տարիների օրիգինալ շնորհավորանքը, որը ցուցադրվում էր ընտանեկան հեռուստաշոուի եթերում: 2022 թվականին Քայլին ասել է. «Սրանք մեր տարիներն են, Քենդալ։ Ես 25 տարեկան եմ, դու մոտ 30 տարեկան…»: «Ես 27 տարեկան եմ!» պատասխանում է հեգնանքով Քենդալը. «Դու, ըստ էության, 30 տարեկան ես», – պնդել է կրտսեր Ջենները:
Ոչ ոք չէր կասկածում, որ այս անգամ Քենդալը կհիշի մի դեպք, որը ժամանակին վիրուսային էր դարձել համացանցում։ «Գուշակեք, թե ով է այժմ գրեթե 30 տարեկան»,- մակագրել է մոդելը մանկական լուսանկարները քրոջ հետ։
Քենդալի շնորհավորանքները այսքանով չեն ավարտվել, հեռուստաաստղը հրապարակել է ևս տասնյակ ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ մայրիկի ՝ Քրիսի, մյուս քույրերի ու ընկերուհիների կողմից, որոնց թվում առաջին շնորհավորողներից մեկը հղի Հեյլի Բիբերն էր: