Թրևիս Սքոթն ազատ է արձակվել Փարիզում տեղի ունեցած կռվից հետո

Թրևիս Սքոթը կռվի է բռնվել անվտանգության աշխատակցի հետ, որից հետո ձերբակալվել է։ Սակայն նա երկար ժամանակ չի գտնվել կալանքի տակ։ Figaro թերթը հայտնում է, որ ռեփերն արդեն ազատ է արձակվել։

«Ռեփեր Թրևիս Սքոթն իր ձերբակալությունից 48 ժամից էլ քիչ անց ազատ է արձակվել կալանքից՝ առանց քրեական հետապնդման», – ասվում է հոդվածում։

Օգոստոսի 9-ին Թրևիս Սքոթը ձերբակալվել էր Փարիզի հինգաստղանի հյուրանոցներից մեկի անվտանգության աշխատակցի հետ ծեծկռտուքից հետո։