Քիմ Քարդաշյանին նկատել են առանց դիմահարդարման երեխաների հետ զբոսանքի ժամանակ

Երբեմն նույնիսկ աստղերն են հոգնում իրենց փայլից։ Քիմ Քարդաշյանը բացառություն չէ։ Երեխաների հետ զբոսանքի համար նա ընտրել է հնարավոր ամենապարզ տեսքը։

Քիմին նկատել են որդիների՝ Սեյնթի և Փսալմի հետ սրճարան գնալիս։ Հայտնի ընտանիքը բասկետբոլի խաղից հետո դուրս է եկել հաց ուտելու, գրում է Page Six-ը։

43-ամյա Քիմը ելքի համար ամբողջովին հրաժարվել է դիմահարդարումից. նա ընտրել է մեծ չափի սև սպորտային կոստյում, սպիտակ վերնաշապիկ և սանդալներ։ Հայտնին երկար մազերը հավաքել է ցածր սանրվածքի մեջ:

Հիշեցնենք, որ Պամելա Անդերսոնը ամբողջովին հրաժարվել է դիմահարդարումից։ Աստղն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է առանց դիմահարդարման։