Անջելինա Ջոլին զայրացել է, որ իր հայրը՝ Ջոն Վոյթը խախտել է դերասանուհու հիմնական կանոնը։ Նա դադարեցրել ք բոլոր շփումները աստղային ծնողի հետ:
85-ամյա Ջոնը ամպագոռգոռ հրապարակային հայտարարություններ է արել դերասանուհու ընտանիքի մասին: Նրա համար դա կտրականապես անընդունելի է։ «Ջոնի խոսակցությունը դրդեց Էնջիին նորից խզել կապը: Նա հասկացրել է, որ չի ցանկանում, որ նա խոսի իր անձնական կյանքի մասին, բայց Վոյթը շարունակում է շրջանցել դա», – In Touch Weekly-ին ասել է ինսայդերներից մեկը:
Variety-ին տված հարցազրույցում Ջոն Վոյթը քննադատել է իր դստեր տեսակետները և մտահոգություն հայտնել, որ նա կարող է վատ ազդեցություն ունենալ սեփական երեխաների վրա: Ի դեպ, նա վերջերս գովել է Անջելինա Ջոլիին և նրա թոռնուհուն՝ Վիվիեն Ջոլի-Փիթին «Աութսայդերներ» պիեսի հաջողության համար, որը մայր ու դուստր միասին են պատրաստել։