Մեթ Դեյմոնը ուրախ է իր «ձանձրալի» կյանքի համար՝ Բեն Աֆլեքի ամուսնալուծության ֆոնին

Մեթ Դեյմոնը սարսափած է այն ամենից, ինչ կատարվում է Բեն Աֆլեքի և նրա եղբոր անձնական կյանքում։ Դերասանը անհանգստանում է իր լավագույն ընկերների համար:

Բանն այն է, որ 53-ամյա Դեյմոնը ծանր է տանում այն փաստը, որը բոլորը ուշադիր հետևում են իր անձնական կյանքին։ Նա խոստովանել է, որ չի կարող դիմակայել նման լարվածությանը։

«Ամուսնացած տղան ձանձրալի է։ Սկանդալն ու սեքսն այն են, ինչի համար մարդիկ ամսագրեր կկարդան: Երբ ես նայում եմ Բենին և նրա եղբորը՝ Քեյսիին… Մենք բազմաթիվ առումներով զուգահեռ կարիերա ենք ունեցել, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ 25 տարի ապրել եմ նման հսկողության տակ»,- ասել է Դեյմոնը Radio Time Podcast-ում։ Մեթ Դեյմոնը 18 տարի ամուսնացած է Լուսիանա Բարոզոյի հետ։ Նրանք ունեն երեք դուստր՝ Իզաբելլան, Գիան և Ստելլան։

Բեն Աֆլեքը ներկայումս ծանր շրջան է ապրում Ջենիֆեր Լոպեսի հետ հարաբերություններում։ Երկրպագուները սառել են ամուսնալուծության մասին հայտարարության ակնկալիքով։ Զույգը միասին մնաց երկու տարի։ Բեն Աֆլեքի առաջին ամուսնությունը Ջենիֆեր Գարների հետ ավարտվեց ամուսնալուծությամբ։ Զույգը ընկերներ է և ունի երեք երեխա միասին։

Բենի եղբայրը՝ Քեյսի Աֆլեքը, ամուսնացել է դերասանուհի Սամեր Ֆենիքսի (Խոակին Ֆենիքսի քույրը) 2006 թվականին։ Կինը Քեյսիին երկու որդի է պարգևել՝ Ինդիան Օգուստուսը ծնվել է 2004 թվականին, Ատտիկուսը՝ 2008 թվականին։ Զույգը բաժանվել է 2017 թվականին։ Շուտով Քեյսին սկսեց հանդիպել դերասանուհի Ֆլորիանա Լիմայի հետ։ Հարաբերություններն արագ ավարտվեցին։