Լիոնել Մեսսին հանգստանում է կնոջ և երեք որդիների հետ

Լիոնել Մեսսին իր անձնական բլոգում կիսվել է կնոջ՝ Անտոնելայի և երեխաների՝ Տիագոյի, Մատեոյի և Չիրոյի հետ լուսանկարներով։ Ֆուտբոլիստն ընտանիքի հետ նավ է վարձել։

Մարզիկի կինը երկու մասից բաղկացած լողազգեստով ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը։ Մեսսին լողազգեստով կեցվածք է ընդունել իր սիրելիի կողքին՝ ցուցադրելով իր որովայնի մկանները։

Բաժանորդները զույգին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։ «Հրաշալի ընտանիք», «Շատ հաճելի մթնոլորտ», «Պարզ է, որ նա սիրում է իր ընտանիքը»,- գրել են երկրպագուները։

Ի դեպ, ավելի վաղ Լիոնելը անհաջող իրավիճակում էր հայտնվել. Իսպանական Իբիցա առողջարանային կղզում գտնվող նրա շքեղ առանձնատունը ավերվել էր բնապահպան ակտիվիստների կողմից։