Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան խարդախների զոհ է դարձել։ Այդ մասին երգչուհին պատմել է Telegram-ի իր ալիքում, գրում է Tert.am-ը։
«Իմ նկատմամբ բավական հնարամիտ և ծրագրված գործողություններ են իրականացվել։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ինձ տուժած են ճանաչել, իսկ բնակարանիս վրա կալանք է դրվել»,– ասել է Դոլինան։
Երգչուհու խոսքով` նախաքննությունը պարզել է, որ խարդախները Ուկրաինայի տարածքում են գտնվում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դոլինան վաճառել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանն ու ավելի քան 180 մլն ռուբլի փոխանցել խաբեբաներին։ Խարդախները, ներկայանալով որպես հատուկ ծառայությունների աշխատակիցներ, Դոլինային համոզել են վաճառել անշարժ գույքը, քանի որ նրա բնակարանով հետաքրքրվել են խարդախները։ Դոլինան շտապ վաճառել է բնակարանը և նույնքան արագ, ինչպես իրեն խորհուրդ են տվել չարագործները, փոխանցել գումարը իր «անվտանգ հաշվին», որն իրականում խարդախներինն է եղել։