Քանյե Ուեսթը և Բիանկա Ցենսորին պլանավորում են կատարյալ երեխա

Քանյե Ուեսթը տարված է նրանով, որ Բիանկա Ցենսորին լույս աշխարհ բերի իր կատարյալ կրկնօրինակին: Պարզվում է, որ Յեն նրան տեսնում է որպես իդեալական գենետիկ թեկնածու։

«Հիմնական պատճառներից մեկը, որ նա ընտրել և գայթակղել է Բիանկային, այն է, որ նա համոզված է, որ նրա ԴՆԹ-ն կատարյալ համադրություն կլինի իր ԴՆԹ-ի հետ՝ ստեղծելու գենետիկորեն ամենաօրհնված սերունդը», – In Touch-ին պատմում է աղբյուրը:

Ինսայդերը հավելում է, որ Քանյեն փորձել է բնական ճանապարհով հասնել իր նպատակին, սակայն դեռևս չի հաջողվում։ Թե կոնկրետ ինչ նկատի ուներ այս հրապարակման զրուցակիցը, անհասկանալի է։ Հայտնի է, որ զույգը մտադիր է IVF պրոցեդուրա անցնել։

47-ամյա Քանյեն արդեն չորս երեխա ունի իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից. դուստրերը՝ Նորթը և Չիկագոն և որդիները՝ Սեյնթն ու Փսալմը: