Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի հանգիստը՝ Կիպրոսում

Դերասանուհի Արփի Գաբրիելյանը և երգիչ Միհրան Ծառուկյանը որդու՝ Ռոբերտի հետ մեկնել են հանգստի: Ընտանիքը ժամանակն անցկացնում է Կիպրոսում:

Արփին իր միկրոբլոգում կիսվել է հանգստից տեսանյութերով, որոնցից մեկում Միհրանն ու փոքրիկ Ռոբերտը ավազից դղյակ են կառուցում:

Նշենք, որ Արփին ու Միհրանը ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին, զույգը մեկ որդի ունի՝ Ռոբերտը, որը լույս աշխարհ է եկել 2020 թվականի ամռանը: