Դերասանը խոստովանել է, որ իր հայրը տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Ջեյմս Չեսթեր Ռեյնոլդսը 20 տարի պայքարել է հիվանդության դեմ և մահացել 2015 թվականին։ Ռայան Ռեյնոլդսի խոսքով՝ հիվանդությունը բարդացրել է նրանց առանց այդ էլ դժվար հարաբերությունները։
Տղամարդու մոտ հիվանդությունն ախտորոշվել է, երբ արտիստը 22 տարեկան էր։ Ընտանիքը փորձել է չքննարկել այս թեման։ Ախտորոշումից 10 տարի անց Ջեյմսը սկսել է հալյուցինացիաներ ունենալ։ «Այն ժամանակ ես պարզապես մտածեցի. «Հայրս խելագարվում է: Նա դժվարությամբ էր տարբերում իրականությունն ու հորինվածքը»,- People ամսագրի հետ կիսվել է դերասանը։
Ռեյնոլդսը նկարագրել է իր հորը որպես մարդ, ով սովոր չէր կիսվել իր զգացմունքներով. «Նա բռնցքամարտիկ էր, ոստիկան, կոպիտ տղամարդ… Ես նույնիսկ չեմ հիշում, որ երբևէ իսկապես նորմալ խոսակցություն ունեցած լինեմ հորս հետ»: Ռայանը նաև նշել է, որ իր հայրը շատ հպարտ էր, և այդ հատկությունը «թելադրում էր գրեթե այն ամենը, ինչ նա անում էր»։
Բացի այդ, հոլիվուդյան աստղը հավելել է, որ ափսոսում է, որ «մինչև վերջ» հոր հետ չի եղել։ Պատճառն այն է, որ նրանք ապրելեն միմյանցից հեռու։