Քիմ Քարդաշյանը դեռ սպասում է իր կյանքի տղամարդուն, բայց ժամանակ չի կորցնում։ Ռեալիթի աստղը իրեն նվիրել է ամառային թեթև սիրավեպերի։
Օդել Բեքհեմ կրտսերի հետ բաժանվելուց հետո նա հանդիպում է գեղեցիկ երիտասարդ տղաների հետ: Նրանք օգնում են աստղին բարձրացնել իր ինքնագնահատականը։ «Քիմը չի պատրաստվում ամուրի լինել. nա իրեն լիովին առույգ և սեքսուալ է զգում և ապրում է իր լավագույն կյանքով»,- In Touch Weekly-ին պատմել է աղբյուրը:
Քիմը շատ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին: Նա վերջերս բասկետբոլի խաղից հետո զբոսնել է երեխաների հետ։ Աստղը հրաժարվել է դիմահարդարումից և ընտրել հնարավորինս ազատ և հարմարավետ հանդերձանք։