Դեմի Մուրի շունը հայտնվել է Vogue-ի շապիկին

Դեմի Մուրի փոքրիկ սիրելին՝ Փլով մականունով, դարձել է Dogue-ի աստղը։ Սա կենդանիների հայտնի ամսագրի թվային նախագիծն է։

Chihuahua-ն զարդարել է «հայտնի շներին» նվիրված հրատարակության շապիկը, որը ներառում է նաև Գլեն Փաուելի շանը՝ Բրիսկետին և Բիլի Այլիշ շունը՝ Ակուլան: Դեմի Մուրի փոքրիկ շունիկը հայտնվում է համարի շապիկին: Նա ֆիզիկապես զբաղեցնում է Էջի մի փոքր անկյուն, բայց այն լցնում է իր անհատականությամբ: Լուսանկարը ՝ PEOPLE-ի կայքում:

Ուղեկցող հարցազրույցում 61-ամյա դերասանուհին պատմել է, որ ամեն տեղ Փլովին իր հետ է վերցնում ։ Դերասանուհին բացահայտել է, որ իր դուստրը՝ Թալուլա Ուիլիսը, պանդեմիայի ժամանակ սոցիալական ցանցերի միջոցով շուն է գտել: Այնուհետև Ուիլիսը կազմակերպել է Չիուհահուայի տեղափոխումը Թաիլանդից Լոս Անջելես:

Դեմի Մուրը ոչ մի րոպե չի բաժանվում Փլովից։ Չիուհահուան տանտիրուհու հետ 14 անգամ թռել է Եվրոպա և այցելել Բրոդվեյի շոուներ, թանգարաններ, Ֆրանսիայի բաց առաջնություն, արվեստի ցուցահանդեսների բացումներ և ռեստորաններ: