Դերասան Աղվան Կարապետյանը, ով առավել հայտնի է Մոսո անունով, այսօր՝ օգոստոսի 24-ին, ամուսնանում է։ Նրա ընտրյալը կոսմետոլոգ Միշել Տոնոյանն է։ Այս մասին հայտնում է BRAVO.am-ը:
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում: Ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը կնշեն բացօթյա ռեստորանային համալիրներից մեկում։ Հարսանեկան խնջույքին ներկա են լինելու հայտնի մի շարք դեմքեր:



