Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ընտանեկան լուսանկարները հանգստից

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն ու երգիչ Միհրան Ծառուկյանը սոցցանցերի իրենց էջերում շարունակում են կիսվել ընտանեկան հանգստի լուսանկարներով: Նշենք, որ զույգը որդու՝ Ռոբերտի հետ հանգստանում էր Կիպրոսում:

«Պահեր կան, երբ ուզում ես, որ ժամանակը կանգ առնի»,- ընտանեկան ֆոտոշարքը մեկնաբանել է Արփին:

Դերասանուհին կիսվել է նաև անձնական լուսանկարներով, որոնց կից պատմել է հագեցած և աշխատանքային ամառվա մասին. «Շատ պասիվ հանգստի մեջ եմ, որը հեչ իմ մասին չի… Բայց իրականում սա այն էր, ինչ ինձ պետք էր, որովհետև ամբողջ ամռանը աշխատել եմ շատ գերլարված… Իսկ աշնանը կդիտենք իմ աշխատանքի արդյունքը»:

Հավելենք, որ օրեր առաջ Միհրանն ու Արփին ներկա էին դերասան Մոսո Կարապետյանի հարսանիքին: