Լույս աշխարհ է եկել կանադացի հանրահայտ երգիչ Ջասթին Բիբերի և ամերիկացի մոդել Հեյլի Բիբերի առաջնեկը։ Այս մասին երգիչը հայտնել է իր ինստագրամյան էջում։
Աստղային զույգը որդուն Ջեք Բլյուզ է անվանակոչել։
«Բարի գալուստ տուն, Ջեք Բլյուզ Բիբեր»,- գրել է երգիչը հրապարակված լուսանկարին կից։
Այլ մանրամասներով նորաթուխ ծնողները չեն կիսվել։ Չի նշվում նաև երեխայի լույս աշխարհ գալու օրը։