Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարների շարք է հրապարակել Կամոջայից և կից ծավալուն գրառում արել՝ պատմելով տեղացիների, իր տպավորությունների և վախերի մասին:
«Կամբոջան, լինելով հեշտ ելումուտ ունեցող երկիր, ինձ չափազանց դժվար տրվեց ինչ-ինչ պատճառներով… ու շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ հավասար իմ հույզերն ապրում էին ու անհանգստանում: Արդյունքում այնուամենայնիվ նպատակն արդարացրեց միջոցները: Թե ինչ ճանապարհ եմ կտրել այս երկիր հասնելու համար, միշտ եմ հիշելու: Կամբոջան միֆերի երկիր է.
-Ուր ես գնում, վտանգավոր է
-Մենակ չի կարելի գնալ
-Քեզ կուտեն, կսպանեն, կթաղեն, կթալանեն
-Մուրացիկ երեխաներին տաճարներում փող չտաս, բիզնես են անում ))
-Փողոցներում չքայլես, չնայես, չժպտաս…
Իմ բոլոր զգուշացումներն ու «խորհուրդները» վերածվել էին վախերի, որոնք իհարկե բույն էին դրել գլխումս ու սկսել էի իսկապես վախենալ, բայց ախր միշտ էլ կա ամեն ինչի հակառակ կողմը: Էս երկրում ապրում ա իր գոյության, ազատության, իրավունքների, հողի համար ցավոտ պայքար մղած, միլիոններով ցեղասպանված (50 տարին նույնիսկ չի լրացել), ընկած, տապալված, բայց պինդ ժողովուրդ: Ու նրանք ամեն դեպքում մարդասեր են: Իրենք էլ կարծում են հայերն են ագրեսիվ ու վտանգավոր ժողովուրդ, մեր մասին էլ պակաս միֆեր չկան)
-Էս երկրում երեխաների մուրացիկ լինելը մեծապես պայմանավորված չի նրանց «բիզնես»-ով… Եթե մի անգամ համարձակվես էդ երեխաներից մեկի ձեռքից բռնել ու գնալ նրա տուն(ինձ հանդիպած մարդուկը Angkor Wat-ի շրջակայքում էր ապրում) միանգամից կհասկանաս, թե էդ երեխան ինչի էր բոբիկ ու ինչի էր քեզ խնդրում 1$-ով անձրևանոց գնել, որ գումարը տուն տանի, որ այդ օրը հաց ուտեն: Ու թող դա կոչվի մուրացիկություն… Թող դա կոչվի բիզնես…Ինչ ուզում է թող կոչվի…
-Էս երկիր կարելի է այցելել մենակ, այստեղ կարելի է քայլել, կարելի է ժպտալ, նորմալ շփվել տեղացիների հետ…
Համաձայն եմ, մայրաքաղաքում երեկոյան շրջելու համար ընդամենը պետք է ապահով պայուսակ ունենալ ու հեռախոսին ուշադիր լինել. գուցե «թռցնեն»:
Բայց գիտեք` կարիքից դրդված կթռցնեն նաև Բրազիլիայում, Եգիպտոսում, Կուբայում, Հայաստանում էլ մեկ-մեկ… :)))
Չափանիշները տարբեր են… իսկ մարդը մարդ է ամենուր…
Ես այս երկրին շնորհակալ եմ իմ կարճատև, բայց անմոռանալի էմոցիաների համար…
Մի օր անպայման վերադառնալու եմ ու երկա՜ր մնամ»,- գրել է դերասանուհին: