Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի երկարամյա ռեկորդը

34-ամյա Թեյլոր Սվիֆթը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ներկայացրել է իր Era’s Tour-ի ութերորդ շոուն՝ շրջանցելով Մայքլ Ջեքսոնին։ Փոփի արքան Ուեմբլիում յոթ անգամ անընդմեջ ելույթ է ունեցել 1988 թվականին Bad շրջագայության շրջանակներում։

«Դուք հենց նոր դարձրեցիք ինձ առաջին մենակատարը, ով երբևէ ելութ է ունեցել « Ուեմբլի»-ում ութ անգամ մեկ շրջագայության ընթացքում: Մենք երբեք, երբեք չենք կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար», – BBC-ն մեջբերում է Սվիֆթի խոսքերը բեմից:

Լոնդոնում երգչուհին ավարտում է Eras Tour-ի եվրոպական փուլը։

Ավելի վաղ Թեյլորը չեղարկել էր երեք համերգ Վիեննայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Որոշումն ընդունվել է հարձակումները նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալությունից հետո։ 

Աղբյուր` Panorama.am