Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կատարել աստղի կտակի այն կետը, որով դերասանը խնդրել է էֆթանազիայի ենթարկել իր սիրելի շանը և թաղել տիրոջ հետ

Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կատարել ֆրանսիական և համաշխարհային կինոյի աստղի կտակի այդ կետը, որով դերասանը խնդրել է մարդկայնորեն էֆթանազիայի ենթարկել իր սիրելի շանը և թաղել տիրոջ հետ։

Անցած կիրակի 88 տարեկան հասակում մահացած Ալեն Դելոնը ցանկացել է մահից հետո էլ չբաժանվել իր բելգիական հովվաշնից՝ Լուբո մականունով, սակայն կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքի ալիքի ժամանակ դերասանի դուստրը՝ Անուշկան, խոստացել է, որ 10-ամյա հովվաշունը ողջ կմնա եւ կշարունակի ապրել դերասանի ընտանիքում:

Ֆրանսիական «Բրիջիտ Բարդո» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, X սոցիալական ցանցում հայտնել է, որ Դելոնի դուստրը հաստատել է, որ ոչ ոք չի պատրաստվում էվթանազիայի ենթարկել Լուբոյին, շունն ունի տուն և ընտանիք: