Փարիզի դատախազությունը պահանջել է սեռական ոտնձգությունների գործով դատական գործընթաց սկսել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի դեմ։ Այս մասին գրել է РИА Новостин՝ հղում անելով ֆրանսիական հեռուտալիքներից մեկին:
«Նրանք պահանջում են Ժերար Դեպարդյեին ներկայանալ դատարան՝ բռնաբարության մեղադրանքով դատվելու համար»,- հայտնել է լրատվամիջոցը։
Նշենք, որ դերասանն առաջին անգամ չէ, որ մեղադրվում է սեռական ոտնձգությունների գործով: