Երկրպագուները անհանգստացած են Զեյն Մալիկի վիճակով

Զեյն Մալիկը վերջին շրջանում ամբողջովին անտեսում է ինքն իրեն։ Խառնված սանրվածքով երաժիշտը շփվել է երկրպագուների հետ. հիմա հետևորդներին հետաքրքրում է, թե ինչն է նրան հասցրել այս վիճակին։

Երաժիշտը տեսահոլովակ է պատրաստել, որում կատարել է իր Shoot At Wil երգը։ Համացանցի օգտատերերը երգչի ձայնի հետ կապված հարցեր չունեն, բայց հարցեր ունեն նրա սանրվածքի մասին. «Դարձե՞լ ես քարանձավի մարդ, ընկեր»։ Այնուամենայնիվ, եղել են այնպիսիք, ում դուր է եկել One Direction-ի նախկին անդամի նոր կերպարը։

Հիշեցնենք, որ Զեյն Մալիկը երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր Ջիջի Հադիդի հետ։ Սակայն 2021 թվականի աշնանը զույգը բաժանվեց։ Բայց կա մի բան, որը կապում է նրանց ընդմիշտ՝ նրանց ընդհանուր դուստր Հայը: Զույգը նախընտրում է թաքցնել աղջկան հանրությունից:

Screenshot