Էդ Վեսթվիկը՝ Չակ Բասը՝ Gossip Girl-ից, ամուսնացել է իր սիրելի Էմի Ջեքսոնի հետ: Դերասանն ուրախալի լուրով կիսվել է Ինստագրամ սոցիալական ցանցում:
«Ճանապարհորդությունը նոր է սկսվում»,- մակագրել է դերասանը հարսանեկան լուսանկարների շարքը։ Ի դեպ, հոլիվուդյան դերասանն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել այս տարվա հունվարին Գստադ (Շվեյցարիա) կոչվող փոքրիկ քաղաքում, որտեղ նրանք անցկացրել են համատեղ արձակուրդը։
Հիշեցնենք, որ աստղերի սիրավեպը հայտնի դարձավ 2022 թվականի աշնանը։ Նրանք միասին էին հայտնվել Վենետիկի կինոփառատոնին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Daily Mail-ի ինսայդերները, զույգը հանդիպում է 2021 թվականի դեկտեմբերից։