Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը դարձել է երեք օրերի առաջատարը: Անահիտը հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Գրում է Tert.am:
Երգչուհին հաղթանակից հետո տեսանյութ է հրապարակել ինստագրամյան էջում, որտեղ ծածանում է Հայաստանի դրոշը, և կից գրառում արել.
«Մի հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք և վերջ: Շնորհակալ եմ Տեր, պապ ջան սա դեռ սկիզբն է անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,- գրել է Անահիտը: