57-ամյա Վենսան Կասելը և 27-ամյա Նարա Բապտիստան նշել են իրենց ռոմանտիկ հարաբերությունների առաջին տարեդարձը։ Իր անձնական բլոգում դերասանի երիտասարդ սիրելին կիսվել է «թեժ» լուսանկարներով։ Կադրերում զույգը կիսամերկ կեցվածք է ընդունել՝ սադրիչ դիրքերով։
Լուսանկարներից մեկում Նարան ներկայացել է մերկ կուրծքը՝ մազերով փակած, իսկ ընկերը հետևից նրան գրկում է գոտկատեղից: «Դու ինձ թույլ տվեցիր ապրել», – դիմել է աղջիկը դերասանիրն: Վենսանն արձագանքել է Բապտիստայի գրառմանը սրտի էմոջիով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրահարները հայտնվել էին Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը։ Ի դեպ, արտաքին խիստ նմանության պատճառով բաժանորդները շարունակում են համեմատել Նարային աստղի նախկին կնոջ՝ Թինա Կունակիի հետ։
Վենսան Կասելը կնոջից բաժանվել է 2023 թվականին՝ 15 տարվա ամուսնությունից հետո։ Ըստ լուրերի՝ բաժանման պատճառը աղջկա դավաճանությունն է եղել։ Ինչպես գիտեք, Կունակին 30 տարով փոքր էր դերասանից։