Ջեննա Օրտեգան ջնջել է սոցիալական ցանցերի իր էջերը արհեստական ​​ինտելեկտի պատճառով

«Beetlejuice Beetlejuice» և «Ուենսդեյ» ֆիլմերի աստղ Ջեննա Օրտեգան ջնջել է իր էջը հանրահայտ սոցիալական ցանցից։ Նա դրա համար մեղադրել է նեյրոնային ցանցերին:

Այժմ աղջիկը 21 տարեկան է, սակայն դեռահասության տարիներին տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել. նրան խնդրել են հետևել հղմանը` պրոֆիլի եզակի արտոնություններ ստանալու համար: Դերասանուհին ընկել է թակարդը և դրա պատճառով ստացել իր գեներացված սեքսուալ լուսանկարների հոսք: Վախեցած նա անմիջապես ջնջել է էջը։

«Ես ատում եմ նեյրոնային ցանցերը։ 14 տարեկանում ես հաշիվ ստեղծեցի, քանի որ դրա կարիքն ունեի: Եվ հետո ես տեսա խմբագրված կեղտոտ բովանդակություն իմ նկարներով։ Սա ահավոր սխալ է»,- ասել է Օրտեգան The Interview փոդքաստում:

12 տարեկանում նա նաև էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել անհայտ տղամարդուց, որը պարունակում էր ինտիմ լուսանկարներ: Բարեբախտաբար, այժմ Ջեննան ունի մեկին, ում հետ կիսվում է իր փորձով. նա ընդհանուր լեզու է գտել դերասանուհի Վայնոնա Ռայդերի հետ: